Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՆ

Հուլիս 04,2009 00:00

Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ միջազգային տարբեր կառույցներից ստացած վարկային միջոցները հասարակ քաղաքացուն չեն կարող օգնել, քանի որ այդ գումարները չեն հասնում նրանց:

Վ. Խաչատրյանի կարծիքով՝ վարկերը նպաստում են միայն, որ հարուստներն ավելի հարստանան, իսկ աղքատներն ավելի աղքատանան: Նախկին քաղաքապետը քննադատել է նաեւ մեր կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը եւ նշել, որ իրականում ոչ մի հակաճգնաժամային ծրագիր էլ գոյություն չունի:

Ըստ Վ. Խաչատրյանի, Հայաստանի տնտեսության վերականգնումը, անգամ 2010-ի վերջին՝ հնարավոր չէ: Նրա կարծիքով, հանգիստ կյանքով ապրելու հնարավորություն կունենանք միայն այն ժամանակ, երբ «մեր իշխանության գործողությունները տրամաբանական լինեն եւ հասանելի՝ ժողովրդին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել