«Արցախցիների իրավունքները ֆունդամենտալ իրավունքներ են, դրանք դրված են միջազգային տարբեր կոնվենցիաների հիմքում։ Ինչի մասին այստեղ խոսում են, նազանք ու քմահաճույք չէ, այլ միջազգային կոնվենցիաներով սահմանված իրավունքներ են։ Եթե կա միջազգային հանրություն, որը կգրի, որ այս իրավունքները վերաբերում են բոլորին, բացի արցախցիներից, մենք ներողություն կխնդրենք, կգնանք մեր տներով ու կասենք, որ մենք սաբոտաժ ենք անում։
Քանի որ իշխանության ներկայացուցիչները դեմարշ արեցին ու գնացին, մեր հասարակությունը պետք է իմանա, որ մեր հայության տարբեր խմբերի նկատմամբ ատելություն է սերմանվում։ Սա չլսված բան է։ Այս հիմքով նորից հիմք է հանդիսանալու ասելու, որ մենք պատերազմ ենք ուզում։ Բայց ներկաներից ոչ ոք, հատկապես արցախցիները, պատերազմ չեն ուզում»,- այսօր ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական և սոցիալական մի շարք այլ կարգավորումների իրավական հիմքերը, խնդիրները և լուծումները» թեմայով քննարկումը ՔՊ-ականների կողմից բոյկոտելուց հետո ասաց քննարկման մասնակից, նախկին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչների դեմարշը նաև խոսում է այն մասին, որ առաջիկայում «Իրական Հայաստան» գաղափարին չծափահարողների նկատմամբ նոր ճնշումներ ու հետապնդումներ են սկսվելու։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































