Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գերատեսչության ղեկավարներ՝ Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը։
Հիշեցնենք, որ 2024–ին Նյու Յորքում Փաշինյան–Էրդողան հանդիպմանը Թուրքիայի նախագահը ՀՀ վարչապետին էր նվիրել իր գիրքը։
Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում կադրեր է հրապարակել Էրդողանի հետ հանդիպումից։


















































