Սեպտեմբերի 23-ին՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության 23-րդ համագումարի աշխատանքների մեկնարկից առաջ, տարբեր երկրներից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
Պատվիրակության անունից ծաղկեպսակ զետեղվեց նահատակների հուշահամալիրի առջև և ապա ելույթ ունեցավ Ս.Դ.Հ.Կ. Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը։
Իր խոսքում նա ընդգծեց, որ Եռաբլուրը լոկ խոնարհման վայր չէ, այլ պատասխանատվության ուխտատեղի։ Նա նշեց, որ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը բոլորին պարտավորեցնում է հայրենիքի և հայ ժողովրդի շահերը վեր դասել ցանկացած այլ նկատառումներից։
Այցելության ավարտին պատվիրակները «Ուխտի երգ»-ի կատարմամբ վերահաստատեցին Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդին ծառայելու իրենց ուխտը։
ՍԴՀԿ Մամլո դիվան


















































