Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղողի մթերման գործընթացում այս տարի ևս խնդիրներ չեն առաջանա․ Գևորգ Պապոյան

Սեպտեմբեր 23,2026 22:03 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 23-ին այցելել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայան՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերումների ընթացքին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Կոմբինատում խաղողի մթերումները մեկնարկել են սեպտեմբերի 16-ից և ներկայում գտնվում են ակտիվ փուլում։

Շրջայցի ընթացքում կոմբինատի կառավարիչ Գարիկ Բոշյանը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է մթերել շուրջ 21-22 հազար տոննա խաղող, ինչը վերջին տարիների համեմատ բարձր ցուցանիշ է։

Մթերումների մեկնարկից ի վեր արդեն մթերվել է ավելի քան 5000 տոննա խաղող։

2026 թվականի մթերման գործընթացում նախատեսվում է ներգրավել ավելի քան 2500 տնտեսություն և մասնավոր խաղողագործ։ Խաղողի մթերումն իրականացվում է 1 կգ-ը 150 դրամ գնով։

Պետության կառավարմանը փոխանցված վերամշակող ընկերությունում մթերված խաղողի դիմաց վճարումներն իրականացվում են հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հիմնականում մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Շրջայցի ընթացքում նախարար Գևորգ Պապոյանը արձանագրել է, որ այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն առաջանա։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930