«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության 1-12 արտադրամասի «Բ» բաժանմունքում վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Քրեական գործն ուղարկվեց Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրանք է առաջադրվել «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության 1-12 արտադրամասի «Բ» բաժանմունքի հերթափոխի պետ Դ. Նահապետյանի, 1-12 արտադրամասի պետ Ա. Ասլանյանի եւ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության քլորոպրենի արտադրության պետ Գ. Խաչանյանի նկատմամբ:
1-12 արտադրամասի «Բ» բաժանմունքի կոնդենսատորներում տեղի ունեցած պայթյուններն առաջացրել են 4 մարդու մահ եւ առանձնապես խոշոր չափերի՝ 41.553 427 ՀՀ դրամի վնաս: