Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՏՆՎԵՑ ԼԵՌԱՆ ՎՐԱ

Ապրիլ 01,2010 00:00

ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առավոտին» երեկ տեղեկացրին, որ Վայոց ձորի մարզային ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն՝ Ջերմուկին հարակից լեռան դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Լեռան հիշյալ հատվածից փրկարարների ուժերով իջեցվել է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ՝ 37-ամյա Վահան Զաքարյանի դին: Փրկարարների կողմից որոնողական աշխատանքներ են տարվել նաեւ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի բնակիչ՝ 36-ամյա Խաչիկ Հակոբյանի դին գտնելու ուղղությամբ: Երեկ առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել