«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը չի ներգրավվելու հակաեկեղեցական գործընթացների մեջ և կանգնած է Մայր Աթոռի կողքին․ խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
Հարցը վերաբերում էր Եկեղեցու շուրջ գործընթացներին և խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծելու իշխանության մտադրություններին։

Members of Strong Armenia Faction Marianna Ghahramanyan and Tigran Abrahamyan hold parliamentary briefings following the regular sessions of the National Assembly in Yerevan, Armenia
«Եկեղեցին անջատ է պետությունից, իսկ քաղաքական իշխանությունը լիազորություն չունի միջամտելու նրա ներքին գործերին»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ նման քննիչ հանձնաժողովի ստեղծումը գնահատելով ապօրինի։
Անդրադառնալով Ադրբեջանից հնչող մեղադրանքներին՝ Դադիվանքից որմնանկարներ և խաչքարեր դուրս բերելու վերաբերյալ, բանախոսն ասաց, որ Հայաստանը պետք է պետական մակարդակով արձագանքի դրանց և ամենաբարձր ամբիոններից։
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորն Ադրբեջանի քայլերը որակում է որպես մշակութային ցեղասպանություն և հայկական ժառանգությունը յուրացնելու ու խեղաթյուրելու քաղաքականություն՝ դրանք աղվանական կամ ուդիական ներկայացնելու միջոցով։
Նա հստակեցնում է՝ Արցախում էթնիկ զտումների ժամանակ մշակութային նմուշներն ու խաչքարերը տեղափոխվել են դրանք փրկելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































