Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂՋԻԿԸ ՏՂԱ Է, ՏՂԱՆ՝ ԱՂՋԻԿ

Ապրիլ 21,2010 00:00

www.ari.am կայքում երբ արի ես ասում տղայի՝ աղջիկ է գալիս

«Արթուր՝ 21 տարեկան

Սեռը- արական

Փնտրում եմ- արական կամ իգական սեռի ներկայացուցչի

Նպատակը- աղջկա փնտրում եմ՝ ձեւական ամուսնանալու նպատակով, տղայի՝ ընկերության, շփման, սիրո, պարբերաբար երկուսով կամ խմբակային սեքս անելու համար: Հավատում եմ, որ կարող եմ ինտերնետի միջոցով վերջապես գտնել իմ երկրորդ կեսին»:

Հայ միասեռամոլ աղջիկների ու տղաների մասին այս տվյալները զետեղված են www.ari.am ծանոթությունների կայքում: Հոմոսեքսուալների տվյալներն ուսումնասիրելով՝ հաճախ կայքում հանդիպում ես ամուսնացած տղամարդկանց, ովքեր, բացեիբաց իրենց հեռախոսահամարները, կոնտակտային տվյալները թողնելով՝ փնտրում են «կարգին սեքս անող» արական սեռի ներկայացուցիչների՝ իգական սեռի հետ իրենց միապաղաղ սեռական կյանքի մեջ հետաքրքրություն մտցնելու համար: Հետաքրքիր է, որ կայքում Արսեն անվան տակ գրանցված միասեռականներից մեկն իրեն ներկայացնելիս այնքան է ոգեւորվել ու անկեղծացել, որ գրել է՝ «Իսկական անունս Գեւորգ է, զանգեք այս համարով՝ կմտերմանանք»:

Շատ են նաեւ համասեռամոլ այն տղամարդիկ, որոնք փնտրում են արական սեռի ներկայացուցիչների՝ փողով սեքս անելու համար: Այնպիսի տպավորություն է, որ նրանք քաղաքապետարանի հարեւանությամբ գործող հայտնի այգուց դուրս մնացած մարմնավաճառ տղամարդիկ են, ովքեր նույն բիզնեսն անում են՝ ինտերնետի միջոցով հաճախորդ գտնելով: Կայքում իրենց երկրորդ կեսին փնտրող 59 հոմոսեքսուալների գերակշիռ մեծամասնությունը մայրաքաղաքից է, բայց քիչ չեն նաեւ մարզերի բնակիչները: Նրանցից մեկը, նշելով, որ պատրաստ է ինտիմ հարաբերություններ ունենալ ցանկացածի հետ՝ փողի դիմաց, հարցին, թե ավելի շատ ի՞նչ տիպի մարդու եք փնտրում՝ պատասխանել է. «Նորմալ մտածելակերպով մարդու»: Հասկանալի է, որ այս դեպքում «նորմալ մտածելակերպ» ասելով՝ տղան նկատի ունի իր նման մեկին: Լիլիթ ներկայացած տղաներից մեկն էլ, որը փնտրում է 28-30-ամյա արական սեռի ներկայացուցչի՝ իր անվամբ արդեն հուշում է, թե ինչ դեր է պատրաստ զբաղեցնել անկողնում ու սեռական հարաբերություններում: Հոմոսեքսուալներից մեկի ներկայացմամբ՝ «Ռոմանտիկ տղա եմ: Հաճախ Գումի շուկայի մոտ եմ թափառում, դիտմամբ ծխախոտ եմ ծխում, որ հանկարծ բախտը ժպտա ինձ ու այնտեղով հաճախ անցնող սեւ ակնոցներով, չափազանց գրավիչ տղաներից մեկը պատահաբար նկատի ինձ ու ծխախոտը կպցնելու պատրվակով մոտենա: Այդ ժամանակ ես օգտագործելով երկնքից շնորհված ողջ հմայքս ու տաղանդս, զրույցի եմ բռնվում ու քիչ-քիչ մտերմանալով՝ ջերմ հարաբերություններ հաստատում նրա հետ»: Կյանքից առավելագույն սեքս ցանկացող տղաներից մեկը՝ Սիրուշիկը, իրեն ներկայացնելով որպես «գեղեցիկ մարմնավաճառ», ուզում է մասնակցել խմբակային սեռական հարաբերության կամ մեկ-երկուանգամյա սեքս ունենալ:

Ինչ վերաբերում է կայքում գրանցված 137 միասեռական աղջիկների նպատակներին ու տվյալներին, թեեւ առաջին հայացքից թվում է, թե իրենց սեռի ներկայացուցչի փնտրող աղջիկներն իսկապես «վարդագույն» են, բայց երբ ուշադրություն ես դարձնում գրանցման թերթիկի նշումներին, պարզ է դառնում, որ ոմանք նորմալ սեռական կողմնորոշում ունեն, պարզապես շփոթմամբ արական սեռի ներկայացուցիչներն իրենց սեռը նշել են իգական ու ստացվել է, թե աղջիկը սեռական կյանքի համար աղջիկ է փնտրում:

28-ամյա Աննայի ներկայացմամբ՝ ինքը մատնահարդար է, 10-րդ դասարանի կրթություն ունի եւ ընկերության համար փնտրում է աղջկա: Թե ընկերություն ասելով նա կոնկրետ ի՞նչ նկատի ունի՝ պարզ չէ: Ամուսնության, սիրո, ընտանիք կազմելու համար իգական սեռի Արմանը փնտրում է աղջկա: Հաշվի առնելով, որ, ինչպես Արմանն է նշել, ինքը Կենտրոնում ապրող, բարձրագույն կրթություն ունեցող լավ տղա է, դժվար է հավատալ, որ նա իր սեռը շփոթել է ու ներկայացել աղջիկ:

Վանաձորից 28-ամյա Արմենը ներկայացել է, որ ինքը աղջիկ է եւ սիրո, ինտիմ հարաբերությունների համար փնտրում է աղջկա, սակայն տվյալների թերթիկից երեւում է, որ տղա է եւ ուզում է ծանոթանալ տղայի հետ՝ միասին կինո, ռեստորան գնալու, զվարճանալու համար: 40-ամյա Ահարոնը նույնպես կարծես թե իր սեռը չի ճանաչում. ներկայացել է իբրեւ զուգընկերուհի փնտրող աղջիկ, բայց թերթիկից պարզվում է՝ տղա է, որն ուզում է պարբերաբար սեքս անելու համար պարտնյոր-ընկերուհի գտնել:

Նշենք, որ ari.am կայքի պատասխանատուները հավաստիացնում են, որ սա ծանոթություններ հաստատելու այն բացառիկ ու ռեալ տարբերակն է, որտեղ գրանցվում են իրական մարդիկ: «Երջանիկ լինելու համար 3 ձեւ կա. պարզապես երջանիկ լինել, գտնել մեկին, ով կերջանկացնի քեզ, կամ սպասել, մինչեւ ինչ-որ մեկը կգտնի քեզ ու երջանիկ կդարձնի: Քո երկրորդ կեսն այստեղ է, գտի՛ր նրան»,- կայքի պատասխանատուներն այսպես են իրենց այցելուներին համոզում, որ գրանցվեն եւ թողնեն իրենց տվյալները՝ վստահեցնելով, որ երջանիկ լինելու այդ 3 հնարավորություններն իրենք տալիս են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել