Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն չցանկացավ երաշխավորել խաղաղությունը․ Արմեն Գրիգորյանի խոստովանությունը. «168 ժամ»

Նոյեմբեր 05,2026 10:25 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն այս պահին դեռ «Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խմբի» ավագ խորհրդականի կարգավիճակում է, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը:

ԱՄՆ-ը չի ցանկացել Ադրբեջան-Հայաստան խաղաղության հաստատման գործում երաշխավոր դառնալ

Արմեն Գրիգորյանը նախ հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկացել է, որ ապաշրջափակումը լինի միջանցքի տրամաբանությամբ` ՌԴ վերահսկողությամբ, իսկ ԹՐԻՓՓ-ը ստացվել է միայն այն պատճառով, որ վերացել է միջանցքի տրամաբանության սպառնալիքը։

Այստեղ բնական հարց է առաջանում. ենթադրենք, որ Ռուսաստանի ուզածը միջանցքային տրամաբանությամբ ապաշրջափակումն էր, բայց դրա համար հիմք պիտի ծառայեր 2020 թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը, որի տակ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ստորագրություններն են:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է միջանցք պահանջող փաստաթղթի տա՞կ, և դրանից հետո նոյեմբերի 9-ի տրամաբանության մեջ ևս երկու եռակողմ հայտարարությո՞ւն ստորագրել՝ ռուսական կողմի միջնորդությամբ:

Արմեն Գրիգորյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում շարունակելով թեման, նշել է, որ ԹՐԻՓՓ-ով շահագրգռված է Հայաստանը, Բրյուսելը, ԱՄՆ-ը, լայն համատեքստում ապաշրջափակման թեմայով հետաքրքրված է նաև Իրանը:

Այս համատեքստում անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հաստատման հարցում երաշխավորներ լինել-չլինելուն, ԱԽ նախկին քարտուղարն ասաց, որ ԱՄՆ-ն չի ցանկացել ստանձնել նման պատասխանատվություն և գերադասել է վկայի դերը:

«Ես ամենաշատ վախը տեսել եմ, երբ երաշխավոր լինելու առաջարկությամբ ենք հանդես եկել։ Օրինակ, ԱՄՆ-ի ամենամեծ վախը, երբ երաշխավորի ինստիտուտի մասին բառ է հնչել բանակցությունների սենյակում։ Ամենամեծ դողն էդ ժամանակ է եղել։ Ինչո՞ւ։ Որովհետև իրենք իրենց պարտավորությունները կատարելու մեծ պատասխանատվություն են ունենում։ Եվ իրենք հասկանում են՝ դա շատ մեծ պատասխանատվություն է, և չեն ուզում նման պատասխանատվության տակ մտնել»,- խոստովանեց Արմեն Գրիգորյանը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Թրամփը, որի պաշտոնավարման ժամանակ տեղի է ունեցել 2020թ. 44-օրյա պատերազմը, կասկածներ ունի կայուն խաղաղության հաստատման հարցում, կամ՝ որ այն կարող է ինչ-որ պահի խաթարվել:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30