Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյանը՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու մասին. «Բոլորս էլ հասկանում ենք, որ այս շինծու, կեղծ մեղադրանքները գրվել են Ադրբեջանում»

Նոյեմբեր 05,2026 10:19 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այս պատկերը շատ է նման 2025 թվականի հունիսի 17-ին, երբ 40 վայրկյանանոց հարցազրույցի համար, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին մեր ձեւով պաշտպանելու համար ձերբակալվեց եւ կալանավորվեց ազգային բարերար Սամվել Կարապետյանը»,- երեկ կեսգիշերն անց Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մինչ հայտնի կդառնար Սամվել Կարապետյանին դարձյալ կալանավորելու որոշման մասին։

«Բոլորս հիշում ենք հունիսյան այն օրերը, երբ Սամվել Կարապետյանը կանգնեց մեր սուրբ եկեղեցու կողքին, հիշում ենք արշավը մեր եկեղեցու դեմ։ Եվ ի՞նչ։ Անցել է 16-17 ամիս եւ Նիկոլ Փաշինյանի ջանքերը ջուրն են գնացել։ Չի ստացվել մոտը։ Այս անգամ եւս չի ստացվելու։ Ոչ ենք ասելու ալիեւյան սահմանադրությանը։

Բոլորս էլ հասկանում ենք, որ այս շինծու, կեղծ, կարված մեղադրանքները գրվել են Ադրբեջանում, գրվել են Իլհամ Ալիեւի կողմից եւ թարգմանվել են Նիկոլ Փաշինյանի կողմից»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ավել ճշմարտանման կհնչեր եթե ասիք՝ «գրվել են Մոսկվայում»։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30