Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Մայիս 05,2010 00:00 Share

«Հնարավոր չէ ուսումնասիրել ֆրանսերենը՝ չանդրադառնալով քաղաքական եւ սոցիալական ու նաեւ մշակութային խնդիրներին, լեզուն հասկանալու համար պետք է հասկանալ ուրիշի մշակույթը: Ֆրանկոֆոնիան չի սահմանափակվում միայն Ֆրանսիայով: Հարկավոր է ֆրանսախոս այլ պետությունների գրականությունը, կրթությունը, մշակույթը եւս ուսումնասիրել, որ Հայաստանն էլ այդ ճանապարհով կարողանա աշխարհին ցույց տալ իր արժեքները»,- համոզված է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Մայիսի 3-7-ը Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած ֆրանսախոս 80 պատգամավորները երեկ Լեզվաբանական համալսարանի հյուրերն էին: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վերաժողովի տարածաշրջանային առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վահլի խոսքով էլ, միջազգային լեզու համարվող ֆրանսերենը պետք է զարգանա, իսկ ֆրանկոֆոնյան երկրների միջեւ դառնա յուրօրինակ կամուրջ: Նա նաեւ ասաց, որ անհրաժեշտ է ֆրանկոֆոնիայի երիտասարդական համագործակցության հիմք էլ դնել: Բելգիայի ֆրանկոֆոնիական համայնքի ներկայացուցիչ Միշել Լյուբղեն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Նկատել եմ, որ հայկական բուհերը «բաց» են ժամանակակից աշխարհի համար, իսկ ֆրանկոֆոնիան կնպաստի Հայաստանին՝ էլ ավելի «բաց» լինել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել