Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ՝ առաջին եւ երկու՝ երրորդ մրցանակ

Հունիս 03,2010 00:00

Ստամբուլում ավարտվեց աթլետիկայի  միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի 20 երկրների պատանիներ: Հայաստանի մարզիկներն այնտեղ բավականին հաջող մրցելույթներ ունեցան՝ գրավելով մեկ առաջին եւ երկու երրորդ տեղ: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքէջը տեղեկացնում է, որ երեւանցի հեռացատկորդուհի Սաթենիկ Հովհաննիսյանը 5,43 մետր ցուցանիշով գերազանցել է բոլոր մրցակիցներին եւ բարձրացել պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Երրորդ տեղ են գրավել գյումրեցիներ Նարեկ Խաչատրյանը եւ Էրիկ Փորսուղյանը: Սակայն կայքէջում չի նշվում, թե ո՞ր մրցաձեւից եւ ի՞նչ արդյունքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել