Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ-81

Հունիս 18,2010 00:00

\"\"Երեկ Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն էր: Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը կդառնար 81 տարեկան: Ներկայացվող այս լուսանկարը հոր պահոցից «Առավոտին» տրամադրել է նախկին թբիլիսաբնակ Արթուր Սահակյանը: Լուսանկարն արվել է 1956 թվականին, երբ շախմատի ապագա թագակիրը Թբիլիսի հերթական այցի ընթացքում հյուրընկալվել էր Վրաստանում լույս տեսնող «Սովետական Վրաստան» հայկական օրաթերթի խմբագրությունում:

Առաջին շարքում (ձախից՝ աջ) Սերգեյ Սահակյանը՝ գրականության եւ արվեստի բաժնի վարիչ, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, Զավեն Պողոսյանը՝ թերթի խմբագիր: Ըստ Արթուր Սահակյանի, լուսանկարը տպագրվում է առաջին անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել