Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը հեշտացրել է մահմեդականների մուտքը Երուսաղեմ

Օգոստոս 12,2010 00:00 Share

Իսրայելի իշխանությունները մահմեդական տոնի՝ Ռամադանի կապակցությամբ հանել են Հորդանան գետի արեւելյան ափի եւ Իսրայելի միջեւ պաղեստինցիների տեղաշարժի մի շարք սահմանափակումներ, բայց միայն տոների ժամանակահատվածի ընթացքում: APA-ի փոխանցմամբ, տոների ընթացքում 50 եւ բարձր տարիքի արաբ տղամարդկանց, ինչպես նաեւ 45 տարեկանից սկսած կանանց թույլ կտրվի աղոթքի համար այցելել Երուսաղեմում գտնվող Ալ-Աքսա մզկիթ (նկարում)՝ սահմանը հատելով առանց հատուկ թույլտվության: Պաղեստինյան տարածքներում եւ Ռամազանի անցակետում ծառայող իսրայելցի զինվորներին կարգադրվել է ցերեկային ժամերին մահմեդականների համար տեսանելի վայրերում ձեռնպահ մնալ կերակուր եւ ջուր օգտագործելուց, նաեւ ծխելուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031