Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՔՎԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀՌԵՏՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

Օգոստոս 19,2010 00:00

Հայաստանում ռուս զինվորականների լիազորությունների ընդլայնումը բխում է տարածաշրջանում կայունություն ապահովելու Մոսկվայի ձգտումից, ըստ «Արմինֆո»-ի, երեկ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Կարծում եմ, որ Հայաստանում ռուսական 102 ռազմակայանի գտնելու ժամկետի երկարացումը եւ վերջինի լիազորությունների ընդլայնումը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի մեսիջը Բաքվին: Ընդհանուր առմամբ դա վկայում է ֆորս-մաժորային իրավիճակի դեպքում Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Ավելին, կոնկրետացնելով իր պարտավորությունները Երեւանի հանդեպ՝ Մոսկվան ենթադրում է ղարաբաղյան հակամարտության ոչ բարենպաստ զարգացման դեպքում ռուսական կողմի ներգրավում»,- նշել է նա:
Քաղաքագետը նշել է, որ այդպիսով զգալիորեն նվազում է տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, քանի որ ադրբեջանցի պաշտոնատար անձանց հայտարարություններից կարելի է նկատել, որ Բաքվի ռազմատենչ հռետորությունը զգալիորեն կրճատվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել