Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՋՈՂ ԳՐՈՀ, ԶՈՀԵՐ, ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՌԱՑՎԱԾ ՍՊԱՆԵՐ

Օգոստոս 26,2010 00:00 Share

\"\"Ֆիլիպինների ոստիկանության չորս սպա, որ պատասխանատու են եղել Մանիլայում պատանդներով լի ավտոբուսը գրոհով վերցնելու համար, ժամանակավորապես ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոնից՝ հոնկոնգցի ութ զբոսաշրջիկների մահվան փաստի առնչությամբ սկսված հետաքննության վրա ազդեցություն չգործելու պատճառաբանությամբ: Lenta.ru-ի մատուցմամբ,  ծառայությունից հեռացված սպաները գլխավորել են հատուկ նշանակության ջոկատի 200 մարտիկներից բաղկացած գրոհային խումբը, որն օգոստոսի 24-ին փորձել էր ազատել ոստիկանության նախկին աշխատակից, 55-ամյա Ռոնալդո Մենդոզայի կողմից պատանդ պահվող 25 զբոսաշրջիկներին: Ավտոբուսի գրոհի ժամանակ պատանդներից ութին Մենդոզան սպանել էր, եղել էին նաեւ ծանր վիրավորներ: Մենդոզան սպանվել էր դիպուկահարի կողմից: Մանիլայի ոստիկանապետը խոստովանել է, որ գրոհը  ծայրաստիճան անհաջող է եղել ոչ միայն ոստիկանների պատրաստվածության, այլեւ տեխնիկական հագեցվածության անբավարար լինելու պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031