Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է ՎՈՒԱՄ-ի ներկայացրած բանաձեւը

Սեպտեմբեր 09,2010 00:00

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկել է իր օրակարգում եղած «ՎՈՒԱՄ-ի տարածքում ձգձգվող հակամարտություններն ու դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման համար» բանաձեւը: Փաստաթղթում ճանաչվել է Վրաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում տեղահանված բոլոր անձանց եւ ներքին փախստականների վերադարձի իրավունքը: Այդ մասին հաղորդում է APA գործակալությունը: ՄԱԿ-ի մամուլի ծառայության փոխանցած տեղեկությունների համաձայն, ԳԱ նիստում ընդունվել է «Աբխազիայից (Վրաստան) եւ Հարավային Օսեթիայի Ցխինվալի շրջանից (Վրաստան) ներքին տեղահանվածների ու փախստականների վիճակը» բանաձեւը, որտեղ մտահոգություն է հայտնվել «Վրաստանում հակամարտությունների արդյունքում դեմոգրաֆիական բռնի փոփոխությունների» առնչությամբ: ՄԱԿ-ի ԳԱ-ն ճանաչել է «Վրաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում բոլոր ներքին տեղահանված անձանց եւ փախստականների ու նրանց ժառանգների՝ անկախ էթնիկ պատկանելությունից, իրենց տները վերադառնալու իրավունքը»:
Ընդունված փաստաթղթում շեշտվում է Վրաստանում տեղի ունեցած հակամարտություններից տուժած փախստականների եւ ներքին տեղահանված անձանց ունեցվածքի նկատմամբ իրավունքի ապահովման անհրաժեշտությունը: ՄԱԿ-ի ԳԱ-ում այս բանաձեւին կողմ է քվեարկել 50 պետություն, 17-ը՝ «դեմ» եւ 86-ը «ձեռնպահ» են եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել