Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՀԱՅՏՆԻ Է

Սեպտեմբեր 18,2010 00:00

ArmSport.am-ի հաղորդմամբ, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Իլյա Լեւիտովը նշել է պարգեւավճարների այն չափը, որ կստանան ռուս շախմատիստները Խանտի Մանսիյսկում կայանալիք օլիմպիադայում:

«Առաջին տեղը գրավելու դեպքում տղամարդիկ կստանան 50 հազարական դոլար, իսկ կանայք՝ 25 հազարական, երկրորդ տեղը գրավելու դեպքում տղամարդիկ կպարգեւատրվեն 25 հազարական, իսկ 3-րդ տեղի դեպքում՝ 12 հազարական դոլար: Կանայք համապատասխանաբար կստանան 12 եւ 8 հազարական դոլար»,- ասել է Լեւիտովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել