Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՑԵ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ Է՞Լ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՃԻՇՏ ԱՐԵԼ

Հունիս 29,2011 00:00

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսում «չափազանց պրիմիտիվ» գնահատեց ՀԱԿ այն կանխատեսումը, թե Կազանի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ստիպված պիտի լիներ կա՛մ ստորագրել զիջողական փաստաթուղթ եւ ունենալ խնդիրներ սեփական երկրում, կա՛մ ժամանակ շահելու համար հարկադրված պիտի լիներ Հայաստանում կազմակերպել որեւէ արտահերթ ընտրություն. «Պարզապես հաշվարկված չէր, որ կա նաեւ երրորդ ճանապարհ: Եվ Հայաստանի իշխանությունն օգտագործեց բանակցային գործընթացի բոլոր վթարային հնարավոր ելքերը, եւ արդյունքում՝ առաջին հերթին Ադրբեջանի վրա ընկավ փաստաթուղթ չստորագրելու պատասխանատվությունը»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքով է պնդում, որ ՀԱԿ-ը Կազանում իշխանության ձախողման հույս ուներ: Եթե հաշվի առնենք նախադեպը՝ հայ-թուրքական գործընթացը, որի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանը միայն վերջերս «Մոսկովսկիյ» Նովոստի» թերթին տված հարցազրույցում ասաց, թե Սերժ Սարգսյանն ամեն ինչ ճիշտ է արել՝ կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ առաջնորդը կարող է նաեւ ճիշտ համարել իշխանության քայլերը, բայց այդ մասին առժամանակ չխոսել: Գուցե ԼՂ խնդրի լուծմանն առնչվող գործընթացների մասին է՞լ են նույն տեսակետին, թե ամեն ինչ ճիշտ է արվում: «Ընդհանուր առմամբ, ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլ նաեւ ԼՂ խնդրով բանակցային գործընթացի վերաբերյալ չկան հայեցակարգային տարբերություններ ներկայիս իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ,- ի պատասխան ասաց պրն Սաֆարյանը:- Ընթերցեք 2009-ին Մադրիդյան առաջարկների վերաբերյալ ՀԱԿ հայտարարությունը եւ կտեսնեք, որ շատ մանրուքների, դետալների մակարդակով են հայտնվում տարաձայնությունները՝ միջանցքի լայնության եւ այլն»: Հետեւած հարցին, թե ուրեմն՝ էլ ինչո՞ւ է կարծում, թե ՀԱԿ-ը Կազանում ձախողման էր սպասում՝ նա պատասխանեց. «Ինձ թույլ եմ տալիս նման եզրակացություն անել՝ հետեւելով ՀԱԿ գործիչների վերջին շրջանի մեկնաբանություններին: Որեւէ գնահատական չկա տեղի ունեցածին, այլ կան միայն կանխատեսումներ, ասենք՝ թե եւս մեկ հանդիպում է լինելու եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930