Լրահոս
Օրվա լրահոսը

Լեդի Գագան՝ մեղադրյալ

Հունիս 29,2011 00:00

\"\"Երգչուհի Լեդի Գագան շատ տհաճ պատմության մեջ է ընկել այն բանից հետո, երբ որոշել է բարեգործական ակցիա կազմակերպել՝ հօգուտ Ճապոնիայի երկրաշարժից տուժածների: Glamour.ru-ի փոխանցմամբ՝ երկրաշարժից հետո երգչուհին սկսեց իր կայքում վաճառել թեւնոցներ՝ 5 դոլար արժողությամբ, որոնց հասույթը, ինչպես հայտարարվել էր, գնալու էր Ճապոնիային:

Միչիգանում գտնվող իրավաբանական կազմակերպությունը որոշել է դատի տալ երգչուհուն: Կազմակերպության ներկայացուցիչների համոզմամբ, Գագան մտադրված բարձրացրել է թեւնոցների գները՝ 3.99 դոլարով առաքման համար եւ 60 ցենտ՝ հարկի համար: Իսկ վերջում ավելացրել է հետեւյալ գրությունը. «Աղոթենք Ճապոնիայի համար»: Կազմակերպության անդամները ցանկացել են իմանալ հավաքված գումարի չափը, սակայն երգչուհու ներկայացուցիչները նրանց մերժել են: Հիմա Գագային կարող են տուգանել 5 միլիոն դոլարի չափով: Պարզվում է, երգչուհու երկրպագուներն էլ գնել, բայց դեռեւս չեն ստացել թեւնոցները:

\"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել