Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԼԼԻԻ ՀՄԱՅՔԸ

Հուլիս 01,2011 00:00

«Սալվադոր Դալին եւ սյուրռեալիստները» ցուցահանդեսը, որը հուլիսի 7-ին կբացվի Հայաստանի ազգային պատկերասրահում, հայտնություն կլինի: «Մեդիամաքսի» հետ հարցազրույցում այս մասին ասել է պատկերասրահի գեղանկարչության բաժնի պետ, նախագծի համադրող Իրինա Բագդամյանը: Ցուցահանդեսում ընդգրկված է 160 աշխատանք ֆրանսիացի հայտնի հրատարակիչ եւ նկարահավաք Պիեռ Արժիլեի անձնական հավաքածուից: Պատկերասրահի այցելուները կկարողանան դիտել Սալվադոր Դալիի յուրօրինակ օֆորտները, որոնց մեծ մասը ստեղծվել են 1934-1973 թթ.-ներին եւ ընդգրկվել 20-րդ դարի փորագրության ոսկե ֆոնդում: Երեւանյան ցուցադրություններում կներկայացվեն նաեւ ֆրանսիացի բանաստեղծ Պիեռ դե Ռոնսարի ստեղծագործությունների, Գյոթեի՝ «Ֆաուստի» եւ «Դոն Ժուանի» համար արված Դալիի նկարազարդումները: Կներկայացվեն նաեւ աշխատանքներ «Հիպպի» եւ «Դիցաբանություն» շարքերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել