Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ այս ճանապարհին տասնամյա սերտ համագործակցությունը ճապոնացի մասնագետների հետ՝ դարձավ այն հիմքը, որի վրա վեր հառնեց մեր արհեստանոցը․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Հոկտեմբեր 02,2026 23:14 Share

Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Շատ-շատ ուրախ եմ, որ Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ 2010 թ. Մայր Աթոռի Թանգարաններում սկսված վերականգնման եւ կոնսերվացման գործընթացը հասավ այս հանգրվանին. Սուրբ Էջմիածնի Թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը, որի վերականգնողները, համագործակցությամբ hայաստանյան թանգարանների մասնագետների եւ արտերկրից հրավիրյալ վերականգնողերի հետ, աշխատանք եւ ջանք պետք է ներդնեն վերականգնելու եւ հարություն պարգեւելու մերազնյա հոգեւոր մշակույթի բացառիկ գանձերին, որոնք ունեն դարերի պատմություն եւ մասնավոր հոգածությամբ պահվում են Մայր Աթոռում։

Եվ այս ճանապարհին տասնամյա սերտ համագործակցությունը ճապոնացի մասնագետների հետ՝ դարձավ այն հիմքը, որի վրա վեր հառնեց մեր արհեստանոցը։ Այս առիթով մեր սրտագին երախտագիտությունն ենք հայտնում Նորին Սրբություն Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին, մեզ աջակից թանգարաններին ու վերականգնողներին, մեզ օժանդակած կազմակերպություններին ու անհատներին։ Մեր սրտաբուխ շնորհակալությունը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանը եւ ճապոնացի բարեկամներին։

Թող միշտ շեն եւ պայծառ լինի Սուրբ Էջմիածինը, թող միշտ հզոր ու ծաղկյալ լինի Մայր Հայաստանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031