Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխությունները

Հոկտեմբեր 02,2026 23:18 Share

ՆԳ նախարարությունում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։

Քննարկմանը մասնակցում էին ՆԳ նախարարության, շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրակարգում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին առնչվող հարցերն էին։

Անդրադարձ է կատարվել Լիազոր մարմնի միջոցով ռեաբիլիտացիոն ծրագրի իրականացման նպատակով հասարակական կազմակերպություններին նախազգուշացման որոշումները տրամադրելու գործընթացի արդյունավետությանը։

Աշխատանքային խմբի ղեկավար, ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ ընտանեկան և կենցաղային բռնության ոլորտն ակտիվ ինստիտուցիոնալ փոփոխությունների փուլում է։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դեպքերի հաշվառման միասնական էլեկտրոնային համակարգի ֆունկցիոնալության գնահատմանը և կիրառմանը, ինչպես նաև փոխգործակցության առկա հարթակների զարգացմանը՝ ապահովելով հաղորդակցություն ամբողջ շղթայում։

Մասնակիցները, ներկայացնլով իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ ընտանեկան և կենցաղային բռնությունների կանխարգելումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարևորել են այդ խնդիրների լուծման ընթացքում ապահովել մշտադիտարկումը, ռիսկերի ճշգրիտ գնահատումը։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումները շարունակական են:

ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել