Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածության և անձնական ներդրման, մենք չէինք կարող անցնել այդ ճանապարհը, և սա շատ կարևոր է». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է աղոթքի երկրորդ նախաճաշի պաշտոնական ընթրիքին

Հոկտեմբեր 02,2026 23:49 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության աղոթքի երկրորդ նախաճաշի շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին, որին ներկա են եղել Հայաստանից և արտերկրից ավելի  բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։

Մասնավորապես, միջոցառմանը ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների  և աշխատանքի հարցերով պետքարտուղարի օգնական Ռիլեյ Բարնսը, ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդը, «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը: Ընթրիքը մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց առաջնորդ Տեր Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը:

Վարչապետ Փաշինյանը ևս  հանդես է եկել ելույթով և ողջունել ներկաներին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր ընկալմամբ՝ սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու և պատմելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների և պատմությունների մասին։

Երկրի ղեկավարն անդրադարձել է 2024 թվականի փետրվարին ԱՄՆ կատարած այցին, Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցությանը, Սպիտակ տանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ունեցած չպլանավորված հանդիպմանը։  Ըստ վարչապետի՝ հանդիպման ընթացքում ամերիկացի գործընկերները հետաքրքրվել են, թե որքանով է իրատեսական տարածաշրջանում խաղաղության հաստատումը, ինչին պատասխանել է, որ չի կարող ասել, թե որքանով է իրատեսական, բայց կարող է ասել, որ հավատում է խաղաղությանը։

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այդ խոսակցությունը հետագայում շատ կարևոր ազդեցություն է ունեցել իրադարձությունների զարգացման վրա։ Վարչապետն ընդգծել է նաև խաղաղության հասնելու ճանապարհին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը․ «Առանց նրա անձնական ներգրավվածության և անձնական ներդրման, մենք չէինք կարող անցնել այդ ճանապարհը, և սա շատ կարևոր է»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որքան էլ դժվար լինեն փորձություններն ու դժվարությունները՝ չպետք է  հուսահատվել, որովհետև հուսահատվել նշանակում է չհավատալ Աստծուն, հավատալ Աստծուն նշանակում է չհուսահատվել։ Եվ, ըստ վարչապետի, դժվարությունները նա հաղթահարել է մի պարզ պատճառով՝ հավատում է Աստծուն։

Նիկոլ Փաշինյանն իր  խոսքն ամփոփել  է 29 -րդ Սաղմոսով, որը կոչվում է Շնորհակալության աղոթք։

Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշը (RAPB) միջազգային, անկախ և քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնված երկօրյա միջոցառում է, որը նվիրված է աղոթքին, հավատքին, առաջնորդությանը, կրոնական ազատությանը, խաղաղությանը և Հայաստանի ապագային։ Միջոցառումը նաև հարթակ է տարբեր քաղաքական, ազգային, դավանաբանական և կրոնական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության և համագործակցության համար։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031