Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին Սենատի անդամներ և քաղաքական գործիչներ

Հոկտեմբեր 02,2026 23:34 Share

Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին Սենատի անդամներ և քաղաքական գործիչներ։

Հանդիպմանը Նորին Սրբությունն նկատեց, որ պատվիրակության այցը հայ և արգենտինացի ժողովուրդների բարեկամության ևս մեկ վկայություն է՝ կարևորելով նման հանդիպումները փոխճանաչողության խորացման և երկու ժողովուրդների միջև կապերի զորացման գործում։

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին Արգենտինայի ցուցաբերած զորակցությանը՝ ընդգծելով նաև արգենտինահայ համայնքի ավանդը երկու երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման մեջ։

Հանդիպմանը Հայոց Հայրապետը հյուրերին ներկայացրեց Հայ Եկեղեցու առաքելությունն ու ներկայիս գործունեությունը՝ անդրադարձ կատարելով հայ ժողովրդի կյանքում քրիստոնեական հավատքի, ազգային ինքնության և հոգևոր արժեքների պահպանման կարևորությանը։
Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այցը հնարավորություն է առավել մոտիկից ճանաչելու Հայաստանն ու հայ ժողովրդին, նրա պատմությունն ու հարուստ մշակույթը։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031