Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՆ ԷՐԻՎԱՆՆ» ՈՒ «ՅՈՒՆԻԲԱՆԿԸ» ՄՏԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Սեպտեմբեր 09,2011 00:00 Share

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց «Հին Էրիվան» հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի հայցն ընդդեմ «Յունիբանկի»: Նշենք, որ շուրջ մեկ ամիս ձգվող այս հակամարտության արդյունքում «Հին Էրիվանը» դիմել էր դատարան՝ իրեն անպարտաճանաչ վարկառուների «սեւ ցուցակից» հանելու եւ բարեխիղճ վարկառու ճանաչելու համար: Քանի որ Մ. Տեր-Առաքելյանը 2 հայցով էր դիմել դատարան, ուստի դատավոր Կարինե Պետրոսյանի որոշմամբ երեկվա նիստը հետաձգվեց՝ երկու հայցերը միացնելու եւ միասին լսվելու պատճառաբանությամբ: 
Բանկի տնօրինությունը պնդում է, որ «Հին Էրիվանը», որպես վարկառու, ժամանակին եւ պարտաճանաչ չի կատարել իր պարտավորությունները, ինչի հետեւանքով հայտնվել է բանկի անպարտաճանաչ հաճախորդների «սեւ ցուցակում»: Մ. Տեր- Առաքելյանն էլ վստահեցնում է, որ «Յունիբանկի» տնօրեն Վարդան Աթայանը միտումնավոր է գնացել այդ քայլին, որպեսզի հարկադիր աճուրդով հենց ինքն էլ գնի «Հին Էրիվանի» շենքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել