Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԲՄ-Ի ԵՎ ԵՊՏՀ-Ի ՄԻՋԵՎ

Սեպտեմբեր 10,2011 00:00

Երեկ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) եւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի (ԵՊՏՀ) միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր:
ԵՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքով, փաստաթուղթը կնպաստի բուհում կրթության որակի բարելավմանը, բանկային համակարգի գործատուների եւ բուհի միջեւ կապի վերականգնմանը: Նա նկատեց, որ այսուհետեւ բանկային համակարգի համար կադրերի ուսումնական գործընթացը ընթանալու է ՀԲՄ-ի հետ համատեղ կազմած ծրագրերով՝ ընդունելության քննություններից մինչեւ պետական քննությունները:
ՀԲՄ նախագահ Աշոտ Օսիպյանն էլ ասաց, որ ՀԲՄ-ն առաջին անգամ է սկսում երկարաժամկետ կրթական ծրագիր. «Ուսումնական գործընթացում կներդնենք լավագույն տեղական եւ միջազգային փորձը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել