Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԵՎ ՀԱԿ. ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 06,2011 00:00

\"\"

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ այցելեց Ազատության հրապարակ: Նախ նա զրուցել է արդեն 5-րդ օրը շուրջօրյա հանրահավաքին մասնակցող քաղաքացիների հետ, նաեւ մոտեցել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նրանք մոտ 15 րոպե առանձին զրուցել են: Հովհաննիսյանն իր քայլը «քաղաքավարական» է որակել, իսկ այցի նպատակի մասին «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան՝ ասել է. «Սա մեզ բոլորին պատկանող հրապարակն է: Երբ որ ես այստեղ հացադուլի էի 15 օր, դա իմ հրապարակը չէր՝ բոլորին է պատկանում։ Ուստի՝ ես եկել եմ իմ համաքաղաքացիների հետ զրուցելու, զորակցելու»: Հիշեցնենք, որ երբ Ր. Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հացադուլ էր անում, ՀԱԿ առաջնորդը, որի գլխավորությամբ Կոնգրեսը հրապարակում հանրահավաք էր անցկացնում, այդպես էլ չմոտեցավ Հովհաննիսյանին զորակցելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել