Լրահոս
Օրվա լրահոսը

«Էնքան մեծ էր, որ չկարողացան ճամփից հանել»

Նոյեմբեր 11,2011 19:46

Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում, արտաքինից փոքր թվացող, բայց իրականում բավականին մեծ քար է ընկած: Գյուղացիները պատմում են, որ քարն իր տեղում է արդեն համարյա 70 տարի:

«Էն ժամանակ էս տարածքներում դաշտեր էին,- պատմում է 81-ամյա Գուրգեն Մուրադյանը,- ու երբ ճանապարհ էին սարքում, որ շուրջը տներ կառուցեին,  քարը իր մեծության պատճառով  չկարողացան հանել ճանապարհից»:

Նա պատմում է, որ քարը շատ մեծ է եղել, բայց տարիների ընթացքում քարի մեծ մասը հողի տակ է անցել: Հիմա դրա քիչ մասն է երևում, բայց շարունակում է մնալ թաղի երեխաների, և ոչ միայն, նստելու հիմնական տեղը:

44- ամյա Ալբերտ Խաչատրյանը իր մանկության ամենավառ հիշողությունները քարի հետ է կապում: «Պահմտոցի խաղալու համար ամենահարմար թաքստոցն էր, – ծիծաղելով ասում է նա, – իսկ արձակուրդների  ժամանակ մենք քարի վրայից մի րոպե  անգամ հեռու չէինք գնում՚»:

Քարի մասին գյուղացիները բազմաթիվ առասպելներ են պատմում: Օրինակ՝ հայտնի է, որ Լենկ Թեմուրն իր զորքով անցել է Մարտունու տարածքով և տեսնելով հսկայական քարը՝  որոշել   բարձրանալ դրա վրա, ու նրա ծանրությունից էլ քարի կեսը հողի տակն է անցնել:

Թաղի երեխաները քարը սրբության պես են պահում: 14 -ամյա  Հովհաննեսն ասում է, որ ընկերների հետ պայմանավորվելիս առաջին կետը հենց այս քարն է: «Երբ խաղալուց հոգնում ենք, առաջինը էս քարի վրա ենք  նստում, եթե Երևանում հատուկ նստարաններ են սարքում, որ դրանց վրա  նստեն, ապա մերը պատրաստի է,- ասում է նա:

Քարի ճշգրիտ տարիքը դեռևս հայտնի չէ, բայց մի բան հաստատ է, որ գյուղի ամենատարեց մարդն անգամ նստել է  վրան, իսկ դրա մասին առասպելները գյուղի պապիկները իրենց պարտքն են համարում փոխանցել փոքրերին:

Խաչատրյան Մերի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930