Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում փակում են սոցիալական կայքերը

Դեկտեմբեր 12,2011 16:52 Share

Հեղինակային իրավունքների մշտական խախտումների հետեւանքով՝ Ռուսաստանի Դաշնության իրավատերերի ներկայացուցիչները որոշում են ընդունել փակել «В Контакте» սոցիալական կայքը: Որոշումը հեշտ չի ընդունվել, քանի որ օգտատերերը մշտապես ճնշում էին գործադրում իրավատերերի  ներկայացուցիչների  վրա, նույնիսկ սպառնալիքներ են ուղղել նրանց հասցեին:

«В Контакте»-ն փակելու որոշումն ընդունվել է ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին, իսկ փակումը կարվի երկու փուլով:

1. Դադարեցվելու է կայքը ներկայացնող ծառայությունների գրեթե կեսի գործունեությունը:

2. Երկրորդ փուլում փակվելու է կայքը:

Ռուսաստանի Դաշնության իրավատերերի ներկայացուցիչների հաջորդ քայլը, ըստ նրանց խոսքերի, լինելու է  odnoklassniki.ru-ն եւ  facebook.com-ը փակելը, որտեղ նույնպես, ըստ ներկայացուցիչների՝ ակտիվորեն զարգանում են հեղինակային իրավունքի խախտումները:

IT Trend.am

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031