Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ Վարդենիսի մոտ տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին (տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2011 23:50

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի քանի ժամ առաջ՝ դեկտեմբերի 12-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի վայրից արդեն հայտնել էր որոշ տեղեկություններ: Այժմ նա ճշտել է որոշ մանրամասներ:

Այսպես, վթարը տեղի է ունեցել Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրի հատվածում,  Վարդենիս քաղաքից դեպի Ճամբարակ տանող ուղեմասում. 1961 թ. ծնված Քաջիկ Խաչատրյանը, վարելով Գազ-31029 մակնիշի 35 ԼՏ 710 համարանիշի ավտոմեքենան, բախվել է 1988 թ. ծնված, Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի բնակիչ Մհեր Դաշյանի կողմից վարած Վազ 21013 մակնիշի 35 ԼԼ 307 համարանիշի ավտոմեքենային:

Բախման հետևանքով վարորդ Մհեր Դաշյանը, և ավտոմեքենայի ուղևորներ՝ 1989 ծնված Արթուր Դաշյանը, Սուսաննա Ղուկասյանն ու Անդրանիկ Վանոյանը, մահացել են: Իսկ Գազ-31029-ի վարորդ Քաջիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալ:

Փաստի առթիվ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի, 3-րդ մասի հատկանիշներով:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել