Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովն Ալժիրի ընտրանու հետ հանդիպումը բոյկոտելու համար, յոթ խաղով որակազրկել է ազգային հավաքականի հարձակվող Սամուել էտո’ Օ-ին: Այս մասին տեղեկացնում է «SuperSport.com» ինտերնետային հրատարակչությունը, չնայած ֆեդերացիայի պաշտոնական կայքում այդ մասին ոչինչ չկա:
Նրանից բացի, հավաքականի անցկացնելիք հաջորդ հանդիպումներից, համապատասխանաբար, չորս եւ երեք խաղով հեռացվել են նաեւ Էյոնգ Էնոն եւ Բենուա Ասսուն Էկոտտոն:
Դրանից առաջ լրատվամիջոցները գրել էին, որ նոյեմբերի 15-ին նշանակված Ալժիրի հետ հանդիպումը Կամերունի ընտրանու ֆուտբոլիստները ձախողել էին` «LG»-ի գավաթի կոմերցիոն խաղարկությունում հաղթելու համար խոստացված պարգեւավճարները չստանալու պատճառով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: