Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ իրականում էս պատմության մեջ թռածը դու ես՝ Նիկոլ Փաշինյան․ Էդուարդ Շարմազանով

Մարտ 22,2026 15:07 Share

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս։
Նիկոլ, այ տենց գոռա, որ ազգը քո իրական դեմքը տեսնի։

Արցախցի աղջկան երեսով ես տալիս ու ասում ես՝ ՀՀ քաղաքացին միլիարդներ է ծախսել Արցախի վրա:
Իրո՞ք… բա գոռում էիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, որդուդ Արցախ ծառայության էիր ուղարկում, Շուշիում պարում էիր ինքնամոռաց։
Հիմա եկել երեսով ես տալիս, թե Արցախի համար միլիարդներ է ծախսվել։
Կամ արցախցի աղջկան ասում ես՝ ինչո՞ւ եք թռել Արցախից։

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարն ու գերեզմանները՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական ստրկության մեջ չապրել։

Արցախցին ամիսներ շարունակ բլոկադայի մեջ է ապրել, բայց Ադրբեջանից բերված հացը չի կերել։
Հասկանո՞ւմ ես, արցախցին գերադասել է քաղցած մնալ, բայց իր որդիներին սպանող թշնամու տված հացը չի վերցրել։

Դու դա չես էլ հասկանա։
Իսկ իրականում էս պատմության մեջ թռածը դու ես՝ Նիկոլ Փաշինյան։
Դու ես թռել Արցախից՝ հանձնելով այն Ադրբեջանին։
Դու ես թռնում Հայաստանից՝ մերժելով Անկախության հռչակագիրը։
Հուսով եմ ժողովրդի աչքերը կբացվի ու շուտով կավարտվի Հայաստանի ամոթի ժամանակաշրջանը։

Հ.Գ. Նկարում Արցախի Թալիշ գյուղում եմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031