
Ջհանգիրյանի փոխանցմամբ, նամակում եւս մեկ տեղ կա, որը նա չհրապարակեց՝ «փաստաբանական էթիկայի» պահանջներից ելնելով. «Վարդուհին թող ինքը որոշի՝ դա բարձրաձայնել,թե՞ ոչ: Վերջ, մնացածը կապ չունի էս թեմայի հետ»:
Ինչ մնում է փաստաբաններին վճարել-չվճարելու հարցերին, Ջհանգիրյանն ասաց. «ՀԱԿ-ը բանկ չէ, ոչ էլ վարկային կազմակերպություն»:
Նա շնորհակալություն հայտնեց այս տարիներին ՀԱԿ-ի հետ համագործակցած փաստաբաններին, որ աշխատել են անկաշառ, առանց վարձատրության: Բանախոսը նաեւ չգիտեր մի փաստաբանի, որը բողոքած լինի ու պարզաբանեց, որ ՀԱԿ-ում պայմանագրեր չեն կնքվել, դրանք կնքվել են տուժողների հարազատների հետ. «Եթե ինչ-որ հասարակական կազմակերպությունների, անհատ բարեգործներից վճարվել են այդ գումարները, դրա համար կոնկրետ ՀԱԿ-ը որեւէ պատասխանատվություն չի կրում: Եթե չեն էլ վճարվում՝ չի կրում: Ավելին, Ճտի մասին կարող եմ ասել, որ նա իր եվրոպական բողոքի վճարումից բացարձակ անտեղյակ է: Նաեւ անտեղյակ է շատ հանգամանքներից. երբ ինքը եղել է հայտնի տեղերում, էդ խնդիրները լուծել են այլ մարդիկ»: Ջհանգիրյանն այս առիթով այլ հայտարարություններ անել չցանկացավ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































