Կարեն Կարապետյանը, որը վերջերս ազատվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից եւ որեւէ այլ պետական աշխատանքի չնշանակվեց, որոշել է պատգամավոր դառնալ: Aravot.am-ի հետ զրույցում «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչ Մարիաննա Քաբաբյանը հաստատեց այս տեղեկությունը եւ վստահեցրեց, որ պարոն Կարապետյանն իր թեկնածությունը կառաջադրի մեծամասնական ընտրակարգով:
Ըստ որոշ լուրերի, Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրություններում կպայքարի իր հայրենի Տաշիրի 032 ընտրատարածքում: Այստեղ այժմ պատգամավոր է հանրապետական Սուրիկ Պողոսյանը, որը եւս տաշիրցի է՝ ծնվել եւ մեծացել է Սարչապետ գյուղում: Ներկայումս Կարեն Կարապետյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, իսկ 2007թվականի մայիսին ընտրվել էր ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար:
Նշենք, որ պարոն Կարապետյանը «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրն է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: