Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Արարատի մարզում. ավտոմեքենան շրջվել է. կան վիրավորներ

Հունվար 26,2012 23:48

Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես «Առավոտին» հայտնում է Գագիկ Շամշյանը՝ Ժամը 19:30-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում Արարատի մարզի Միրգավան գյուղի բնակիչ 27 -ամյա Արտյոմ Իսաջանյանի վարած Վազ 21 06  մակնիշի 42 ԼՍ 445 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչներ 29-ամյա Վաչագան Մարգարյանը, 26-ամյա Կարեն Մարգարյան-ը, 26-ամյա Արտյոմ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղախոխվել են Արտաշատի քաղաքային հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ՃՈ երկրորդ սպայական գումարտակի երկրորդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարելու համար ժամանել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքի քննիչը: Վերջինիիս հանձնարարկանով ավտոմենքնենան տեղափոխեց ՃՈ տուգանային հրապարակ: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031