Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտիստը» ֆիլմը ստացավ Բրիտանական կինոակադեմիայի 7 մրցանակ

Փետրվար 13,2012 12:27

«Լավագույն դերասան» մրցանակակիր Ժան Դյուժարդինը՝ «Լավագույն ֆիլմ» ճանաչված «Արտիստը» ֆիլմում

Երեկ երեկոյան Լոնդոնում կայացավ Բրիտանական կինոակադեմիայի (BAFTA) մրցանակաբաշխությունը:

Միշել Հազանավիչուսի «Արտիստը» ֆիլմը յոթ մրցանակ ստացավ: «Արտիստը» սեւ ու սպիտակ ֆիլմ է, որում բացակայում են երկխոսությունները: Հատուկենտ արտահայտություններ հնչում են միայն ֆիլմի ավարտին: Ֆիլմի իրադարձությունները կատարվում են 1920-ականներին, երբ համր կինոյին փոխարինելու էր գալիս հնչյունայինը: Հազանավիչուսի ֆիլմը հավակնում էր BAFTA –ի 12 մրցանակի: Արդյունքում «Արտիստը» ստացավ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան»(Ժան Դյուժարդին), «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օրիգինալ սցենար», «Հագուստի լավագույնդի զայն», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգերում նախատեսված մրցանակները:

11 մրցանակի էր հավակնում Թոմաս Ալֆրեդսոնի «Լրտես, դուրս կորիր» (օրիգինալ անունը՝ Tinker Tailor Soldier) ֆիլմը, որը ստացավ  «Լավագույն վերափոխված սցենար» մրցանակը, ինչպես նաեւ ճանաչվեց տարվա լավագույն բրիտանական ֆիլմ:

Բրիտանական ակադեմիան լավագույն դերասանուհի ճանաչեց Մերիլ Սթրիփին՝ Ֆիլլիդա Լլոյդի «Երկաթյա լեդի» կենսագրական ֆիլմում Մարգրետ Թետչերի դերակատարման համար: Այդ նույն ֆիլմը հաղթեց նաեւ «Լավագույն դիմահարդարում եւ սանրվածքներ» անվանակարգում:

Մրցանակակիրների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ Բրիտանական կինոակադեմիայի պաշտոնական կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829