Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու որակազրկում եւ մեկ բրոնզե մեդալի շնորհում հայ ծանրորդներին

Փետրվար 19,2012 14:38

Էլեն Գրիգորյան

Դեռ հունվարի 4-ին «Aravot.am»-ում գրել էինք, որ Կազանում անցած տարի անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներ, հայաստանցիներ Էլեն Գրիգորյանի եւ Գեւորիկ Պողոսյանի  դոպինգ անալիզների դրական արդյունքները հաստատվել են եւ նրանք, կարելի է ասել՝ որ որակազրկվել են:
Ցավոք, դա պաշտոնապես հաստատվել է ու Եվրոպայի առաջնության արդյունքների ցուցակում նրանց անունների դիմաց նշվել է DSQ, այսինքն՝ որակազրկում:
Սակայն Քյոլնի լաբորատորիայից եւ IWF-ի՝ Բուդապեշտում գտնվող կենտրոնակայանից, նաեւ լավ լուր կա: Կազանում 165 կգ արդյունք ցույց տված մեր մինչեւ 85 կգ քաշային Էդգար Գեւորգյանին շնորհվել է պոկում վարժության Եվրոպայի բրոնզե մեդալակրի կոչումը, քանի որ Իսրայելի դրոշի ներքո հանդես եկած ուկրաինացի Անատոլի Միշուկը նույնպես որակազրկվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829