Մայրենի լեզվի միջազգային առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Օշական, ծաղիկներ դրել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Դպրատանը մարզի դպրոցականների մասնակցությամբ տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Մեսրոպ Մաշտոցին և հայոց գրերին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1999 թվականին փետրվարի 21-ը հայտարարել է մայրենիի միջազգային օր: Օրվա կապակցությամբ ողջ հանրապետությունում կազմակերպվել են մայրենիին նվիրված մի շարք միջոցառումներ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: