Եվրոպայի շախմատային միությունը շախմատիստների հագուկապի խիստ կանոններ է սահմանել, որոնք սկսել են կիրառվել արդեն Թուրքիայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
ԵՇՄ-ի սահմանած նոր պահանջներով մրցումների ժամանակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին թույլատրվում է կրել վերնաշապիկ, որի միայն երկու կոճակը կարող է արձակված լինել, մարզաշապիկ, տաբատ, ջինս, վերնազգեստ (կրծքի մասը ոչ շատ բաց), կիսավերնազգեստ, երկու դեպքում էլ կարճությունը՝ ծնկից ոչ բարձր, քան 10 սանտիմետր.. .Հագուկապի սահմանափակումներ են մտցվել նաեւ տղամարդկանց համար: Ըստ այդմ, նրանց արգելվում է խաղատախտակի առջեւ նստել շորտով, անթեւ մայկայով եւ հողաթափերով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: