Ըստ Pulsplus.ru-ի, սերը կանացի մեծ կրծքի հանդեպ որոշ մասնագետներ հոգեկան շեղում են համարում եւ նույնիսկ համապատասխան անուն են մտածել` «մակրոգինոֆիլիա»: Հոգեվերլուծողները այդ, այսպես կոչված, հիվանդության արմատները հասցնում են մինչեւ մարդու նորածնության շրջան: Մայրիկի կրծքի կողքին նորածիններն իրենց ապահով ու հանգիստ են զգում: Հաճախ այս զգացողությունը շարունակվում է մինչեւ հասուն տարիք:
Աղբյուրի համաձայն, հոգեվերլուծողների կարծիքը «կիսում» են նաեւ սեքսոլոգները: Վերջիններիս համոզմամբ, մեծ կրծքի հանդեպ հակում ունեցող տղամարդկանց հաճախ բնորոշ է տհասությունն ու ինֆանտիլությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: