Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցավանում 4-րդ հարկից ցած նետված քաղաքացին ողջ է մնացել

Ապրիլ 12,2012 12:01

Երեկ, ապրիլի 11-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։10-ին Չարենցավանի բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Չարենցավանի բաժին, որ մարմնի տարբեր մասերում ստացած սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի բնակիչ  47-ամյա Շ. Պողոսյանը։

Ըստ նախնական տեղեկությունների, Շ. Պողոսյանը ինքնասպանություն գործելու նպատակով իր բնակարանի 4-րդ հարկից ցած է նետվել ։

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30