Սեպտեմբերի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ից 21:00-ի սահմաններում անհայտ անձը Արմավիր քաղաքի Չարենցի 24 հասցեում գործող ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 1-ին հարկի պատուհանից հրկիզել է շենքը, ապա դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, շենքի անվտանգության աշխատակիցը ծխի հոտը զգացել է, ապա հայտնաբերել է կրակի օջախը ու կարողացել է կանխել տարածումը։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով «գույքը ոչնչացնելը կամ վնասելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


















































