Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտ՝ Լոնդոնի փոխարեն

Ապրիլ 14,2012 12:04

Օլիմպիական խաղերի թեկնածու Վալերի Յարովը, որը Նովոսիբիրսկի մարզի ֆիզկուլտուրայի եւ սպորտի դեպարտամենտի ղեկավարն է, խոշոր կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել է:
Վալերի Յարովը որպես գործող մարզիկ, պատրաստվում էր մեկնել Իտալիա՝ մասնակցելու ստենդային հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությանը, որը Լոնդոնի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Սակայն Նովոսիբիրսկի երկաթուղային մարզային դատարանը նրան 700 հազար ռուբլի կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել է՝ խափանման միջոց ընտրելով կալանքը: Դատավոր Սերգեյ Սոկոլովն իր այս որոշումը հիմնավորել  է նրանով, որ Յարովը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, որ նա մի քանի երկրներ ազատ մուտքի վիզա ունի եւ կարող է թաքնվել հետաքննությունից: Բացի դա, սպորտային չինովնիկը նաեւ վկաների վրա ազդելու հնարավորություններ ունի:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30