Բուլղարիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցող 40 ազգային ֆեդերացիաների շուրջ 400 բռնցքամարտիկների մեջ են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները։
Վիճակահանությամբ մրցումային առաջին օրը Սոֆիայի ռինգում հանդես կգան մեր երկրի չորս բռնցքամարտիկներ, որոնց մրցակիցներն արդեն հայտնի են։
Կանանց առաջնությունում Էլիդա Քոչարյանը 65 կգ քաշային կարգում կհանդիպի իսպանուհի Մարիանա Սոտո Տոռռեսի հետ։
Տղամարդկանց պայքարում 55 կգ քաշային Ժիրայր Սարգսյանի առաջին մրցակիցը բելգիացի Բուլիզ Նադիրն է, 70 կգ Հարություն Հակոբկոխյանինը՝ սլովակ Ադոլֆ Ստանեկը, իսկ 90 կգ Նարեկ Մանասյանինը՝ հունգարացի Լեւենտե Կիսսը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































