Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Մարդկանց թյուրիմացության մեջ են գցում»

Ապրիլ 20,2012 16:12

Վայքում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ ուկրաինական մամուլն անդրադառնալով Հայաստանի ընտրություններին, արձանագրել է ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հարաբերությունների ջերմացում, գրել են անգամ, որ ԲՀԿ-ն է ֆինանսավորում ՀԱԿ-ին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ եւս վերահաստատեց, որ Հայ ազգային կոնգրեսի հետ որեւէ համագործակցություն ԲՀԿ-ն չունի, բացի ընտրությունների օրինականության վերահսկման գործընթացից:

Ծառուկյանը մեկ անգամ եւս նշեց, որ հանուն ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների՝ ԲՀԿ-ն համագործակցում է եւ Դաշնակցության, եւ Հանրապետականի ու բոլոր այն ուժերի հետ, որոնց նպատակն էլ դա է: ՀԱԿ-ԲՀԿ ջերմացող հարաբերություններ արձանագրողներն, ըստ Ծառուկյանի, ցանկանում են հանրությանը թյուրիմացության մեջ գցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30