Այս պահին «Առավոտի» թղթակիցը 1.11 ընտրատարածքից տեղեկացնում է, որ առաջինը հանվեց ՀՀԿ-ի օգտին քվեարկած ընտրաթերթիկը: Այս փաստը տեղում ընդունվեց ծափահարություններով: Այս տեղամասում ընտրությանը մասնակցողների թիվը 1173 էր:
Անվավեր ճանաչված քվեաթերթիկ
Ի դեպ, երբ հայտարարում էին քվեաթերթիկում նշված կուսակցության անունը եւ «Ժառանգության» ներկայացուցիչը խնդրում էր, որ թերթիկը նաեւ իրեն ցույց տան, ԲՀԿ ներկայացուցիչը դժգոհում էր, թե ի՞նչ պարտադիր է, ինձ չե՞ք վստահում:
Մենք նաեւ ֆիքսեցինք «ՀՀԿ» վերնագրով «Բջնիի» շշի առկայությունը հանձնաժողովականների սեղանին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Թիվ 5 ընտրատարածքի շրջայցը կազմակերպվել է«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակներում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: