
Կիրակի օրը ՀՀ ԿԸՀ-ն արդեն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, բայց ԲՀԿ-ում դեռ չեն շտապում պաշտոնական տեսակետ հրապարակել: Ենթադրվում էր, որ այսօր-վաղը կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ կհրավիրի ու ի մի կբերի իր դիրքորոշումը, մանավանդ, որ այս ընթացքում ԲՀԿ տարբեր ներկայացուցիչների կողմից ԲՀԿ-ի հետագա քայլերի վերաբերյալ տարբեր «անձնական» տեսակետեր հնչեցին:
Aravot.am-ի հետ զրույցում, սակայն, կուսակցության քարոզչական խմբի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ առաջիկա 4-5 օրերին ԲՀԿ-ն դեռեւս կպահպանի հետընտրական լռությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































