Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Կարեն Քոչարյանը գործում է ինքն իրեն արդարացնող մարգարեությունների ժանրում»

Հուլիս 12,2012 17:44

PanArmenian Photo

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասել էր, որ ՀԱԿ-ը, որը խոստացել էր կազմաքանդել իշխանությունը, ինքն իրեն կազմաքանդեց՝ նկատի ունենալով տարբեր քաղաքական ուժերի հետ ՀԱԿ-ի երկխոսությունը: Այս առնչությամբ Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ասաց. «Կարեն Քոչարյանը գործում է ինքն իրեն արդարացնող մարգարեությունների ժանրում, այսինքն՝ ինչ-որ մի բան փորձում է կանխատեսել՝ նպատակ ունենալով, որ իր կանխատեսման հետեւանքով դա իրականանա: Մասնավորապես,  նման հնարք նա գործածել էր ընտրարշավի ժամանակ, ինչ-որ մի պահի, երբ ոչ մի հիմք չկար դրա համար, հայտարարեց, որ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին այդ կարգավիճակում փոխարինեց  Րաֆֆի Հովհաննիսյանը: Իհարկե, դա չիրականացավ, բայց, քանի որ նա աշխատում էր «Ժառանգության» ընտրարշավի համար, ինքը, որպես օբյեկտիվ քաղտեխնոլոգ, նման հայտարարություն արեց՝ մեկ նպատակով, որ իրականանա  այն, ինչի համար իր կողմից սպասարկվող ընտրարշավը կոչված էր: Կարծում եմ, որ հիմա գործում է նույն հնարքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031